Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել, որով սահմանվում է կորոնավիրուսից մահացած անձի հուղարկավորության կարգի առանձնահատկությունները:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Արցախի նախագահի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի՝ որոշում եմ՝
Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում դիակների տեղափոխման եւ հուղարկավորության կանոնները:
Արցախի Առողջապահության նախարարին, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ ապահովել սուն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Այս որոշման կանոններում մանրամասն նկարագրվում են բոլոր այն պահանջները, որը պետք է պահպանել դիակը փակելիս:
Նշվում է, որ մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով: Դիակի ժամանակավոր պահման վայրը, նաեւ դիակը տեղափոխող մեքենան ամբողջովին ախտահանվում են: Դագաղը բացելն արգելվում է:
Մահացածի հագուստները պետք է լվանալ 60-90 աստիճան ջրով եւ լվացքի փոշիով»: