Հասարակություն
13:56 04/05/2020

ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելիս կարող են խնդիրներ առաջանալ

Այսօր` մայիսի 4-ին պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելիս կարող են խնդիրներ առաջանալ:

«Մենք կարծում ենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ, մասնավորապես` համապետական, քարոզարշավին պետք է 28 օր հատկացվի: Մենք կարծում ենք, որ 14 օրը շատ քիչ է` ընտրողներին բոլոր քաղաքական ուժերի տեսակետներն ու մոտեցումները ներկայացնելու համար»,- պարզաբանեց Մուկուչյանը:

 

 

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ