fbpx
Իրավական

Արդարադատության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելով՝ հայրենիք է վերադառնալու ջերմ ու վառ հիշողություններով:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված աշխատանքներին, «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք այցի հնարավորություններին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ