ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։
«Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ։
- Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի թյուրըմբռնումները
- Արդարադատության նախարարությունն ու Եվրոպական միությունը խորացնում են համագործակցությունը
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։
Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։
Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։