Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն քննարկել են Հայաստանում վրացական մոդելով հանրային ծառայություններ մատուցող «Արդարադատության տներ» կառուցելու նպատակով փորձի ու տեղեկության փոխանակման հնարավորություններն ու այս ոլորտում համագործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք այլ հարցեր։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։
- Մեկ շաբաթում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1573 խախտում
- ՏԻՄ ընտրություններ․ Իջևանում կրկնաքվեարկության մասին ահազանգ է ստացվել
«Հանդիպման ընթացքում, ներկայացնելով Նախարարության բարեփոխումների օրակարգը, Կարեն Անդրեասյանը հատկապես շեշտել է երկու ուղղություններով վրացի գործընկերների հետ փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Դրանք վերաբերել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարողությունների զարգացմանն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը։
Նախարար Ադրեասյանը նաև Արդարադատության նախարարության շահագրգռվածությունն է հայտնել արդեն ավանդական դարձած հայ-վրացական իրավական ֆորումի կազմակերպման շարունակականության առումով։
Հանդիպման ավարտին կողմերը նշված ոլորտներում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։