Գրիգորյանն ու Կոպիրկինը կարևորել են սահմանագծման գործընթացի շուտ սկսելը

Ամենադիտվածներ

Դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննության իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքից։

«Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին», – ասված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ