Արդարադատությունն ինչպե՞ս է իրականացվում. հարց ՀՀ վարչապետին՝ ԵԽԽՎ-ում

Հրապարակող՝

ՀՀ վարչապետը Ստրասբուրգի հայերին հանդիպման է հրավիրել

Ամենադիտվածներ

ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարադատությունն ինչպե՞ս է իրականացվում հարցին, արձագանքել է՝ նշելով, թե հեղափոխություն տեղի է ունեցել քաղաքական համակարգում, բայց դատական համակարգում հեղափոխություն չի եղել:

«Մեզ համար առանցքային նշանակություն ունի, որ դատական համակարգը լինի անկախ: Մենք հասկանում ենք, որ անառարկելիորեն անկախ դատական համակարգի մենք չենք կարող մեր պետության ուժեղացում: Ունե՞նք այդպիսի դատական համակարգ: Ցավոք սրտի, հիմա չեմ կարող այդպիսի երաշխիք տալ, բայց մենք կարողացել ենք վերացնել այն ավանդույթը, երբ դատական համակարգը ուղղորդվում էր կառավարության կողմից»,- ասել է ՀՀ վարչապետը:

Վարչապետը նաև նշել է, որ չունի համոզվածություն, թե դատական համակարգում կոռուպցիա չկա: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ-ում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին, ասել է Փաշինյանը:

Ամենաթարմ