Արագածոտնի մարզում արդիականացվում են Արագածոտնի մարզի Զարինջա, Ագարակավան համայնքների և Ալագյազ համայնքի Ավշեն բնակավայրի փողոցների գիշերային լուսավորության համակարգերը:
Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանի Facebook-ի էջից։
Նշվում է, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ ծախսերի 80 տոկոսը տրամադրել է ՄԱԶԾ-ն, իսկ 20 տոկոսը համայնքը։
Ըստ աղբյուրի՝ Զարինջայում լուսատուների տեղադրումն արդեն ավարտվել է, Ագարակավանում և Ավշենում աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ավելի մանրամասն՝ այստեղ։