Սննդաբան Ելենա Սոլոմատինան նշել է, որ 3 օրից ավել պահված հին կեֆիրը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին փոխանցել է «Մոսկվա 24»-ը։
Նշվում է, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող, կաթի սպիտակուցի նկատմամբ անհանդուրժողականությամբ կամ ալերգիկությամբ մարդիկ չպետք է երեք օրվա կեֆիր խմեն։
Սոլոմատինայի խոսքով՝ մեկ օրվա կեֆիր կարելի է տալ նույնիսկ նորածիններին։
«Վարորդները ևս չպետք է կեֆիր խմեն ղեկին նստելուց առաջ, քանի որ արյան մեջ էթանոլի քանակը կարող է գերազանցել թույլատրելի սահմանը»,- զգուշացրել է սննդաբանը։

