fbpx
Քաղաքականություն

Արդյոք Քոչարյանը նկատի ունի նույն պետական համակարգը, որի ներկայացված թվերն իրարից տարբերվում են տասնյակներով․Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Երեկ Քոչարյանը, շնորհավորական տեքստում, ասում էր, որ «այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածն անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ»:

Արդյոք նկատի ունի նույն պետական համակարգը, որն այսօր հստակ և առանց կասկածի չի կարողանում ասել, թե քանի երեխա է որդեգրվել մինչ օրս օտարերկրացիների կողմից: Նույն պետական համակարգը, որի ներկայացրած թվերն իրարից տարբերվում են ոչ թե մեկով, այլ տասնյակներով:

Սա ընդամենը մեկ օրինակ է այն համակարգից, որն իրականում գրեթե 0-ից է կառուցվում, որովհետև դա ավելի քանդել, քայքայել, ապականել դժվար թե հնարավոր լինի»:

https://www.facebook.com/zara.batoyan/posts/10221787828144581

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ