fbpx
Տնտեսություն

Հայաստանում բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ կստեղծվի

Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով միջոցառման շրջանակում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ նախատեսում են ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ Իրանից, Ռուսաստանի և այլ երկրներից արտադրական ընկերություններ ներգրավելու համար։

«Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ստեղծել 3 արդյունաբերական պարկ։ Նշեմ, որ մի շարք ռուսական ընկերություններ, որոնք պատժամիջոցների պատճառով դժվարություններ են ունենում օտարերկրյա գործընկերների հետ շփման մեջ, Հայաստանը դիտարկում են որպես առանց սահմանափակումների բիզնես վարելու բարեկամական հարթակ»,- նշել է Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է նրանց հետ իր հնարավորությունները կիսել ԱՄՆ-ում և Եվրոպայում։

«Բոլոր մեր ենթակառուցվածքային նախագծերում մենք ուրախ կլինենք ներգրավել ռուս գործընկերներին, շատերն արդեն իսկ խոշոր ծրագրերում մասնակցում են։ Դրանցից մեկը մասնակցում է մրցույթի, օրինակ՝ մետրոյի կայարանի նախագծման և կառուցման համար, որը կարժենա մոտ 150 մլն դոլար»,- պարզաբանել է Քերոբյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ