Ադրբեջանական կողմի արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում

Հրապարակող՝

Ադրբեջանական կողմի արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում

Ամենադիտվածներ

ԱՀ դատախազությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:

«Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:

Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ