Փետրվարի 17-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում

Հրապարակող՝

,

Փետրվարի 17-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում

Ամենադիտվածներ

Փետրվարի 17-ին երկնքում կդիտվի Արեգակի օղակաձև խավարում՝ եզակի և տպավորիչ երևույթ, որը հայտնի է նաև որպես «հրե օղակ»: Այս տեսակի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում, ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ:

Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:56:26-ին, իր առավելագույն փուլին կհասնի 16:12:04-ին և կավարտվի 18:27:42-ին: Ցավոք, այս խավարումը Հայաստանից տեսանելի չի լինի, սակայն այն կարելի է դիտել աշխարհի որոշ այլ հատվածներից՝ օգտագործելով հատուկ պաշտպանիչ ակնոցներ:

Արեգակի խավարումները տեղի են ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջև՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը: Օղակաձև խավարումը տարբերվում է լրիվ խավարումից նրանով, որ Լուսինը չի ծածկում Արեգակը ամբողջությամբ, այլ միայն նրա կենտրոնական մասը, ինչը պայմանավորված է Երկրից Լուսնի հեռավորության փոփոխություններով:

 

Ամենաթարմ