fbpx
Առողջապահություն

Արդյո՞ք արևածաղկի սերմերը կարող են վտանգ ներկայացնել

Բժիշկ-սննդաբան և Դիետոլոգների և սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մակիշան խոսել է արևածաղկի սերմերի վտանգավորության մասին։ Այս մասին հայտնել է «Մոսկվա 24»-ը։

Մասնագետի խոսքով՝ սերմերի բարձր կալորիականությունն է՝ ընդամենը 50 գրամ մաքրած սերմերը օրգանիզմին մոտ 400 կիլոկալորիա են տալիս։ Այն կարող է հանգեցնել քաշի ավելացման, որն էլ պատճառ կարող է դառնալ առողջության վատթարացման։

Նշվում է, որ սերմերը կարող են նաև ալերգիա առաջացնել և վտանգ ներկայացնել գաստրիտով և ստամոքսի խոցով տառապող մարդկանց համար։

«Երբ սերմերը ծամում ենք, դրանք բավականին սուր եզրեր են կազմում այն ամենի վրա, ինչ կուլ ենք տալիս։ Եվ այդ եզրերը կարող են բավականին ուժեղ գրգռել էրոզիան, այսինքն՝ հանգեցնել գաստրիտի սրացման և խոցային հիվանդության սրացման»,- ասել է մասնագետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ