Արևմուտքը պետք է հրաժարվի սեփական կամքը թելադրելուց․ Լավրով

Հրապարակող՝

«Մոսկվան 2019 թվականին առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում». Լավրով

Արևմուտքը պետք է հրաժարվի նախորդ դարերի սովորություններից, երբ սեփական կամքն էին թելադրում այլ երկրներին: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այդ աննորմալ իրավիճակը դադարեցնելու լավագույն միջոցը կայսերական վարքագծից, անցյալի սովորություններից, սեփական կամքը թելադրելուց և բոլորի ու ամեն ինչի համար դատավոր դառնալուց հրաժարվելն է»,-ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի իրադարձությունների պատրվակով:

«Մեզ ասում են՝ արեք ինչ-որ բան, կատարեք Մինսկի համաձայնությունները, և այդ ժամանակ ուրախությամբ կչեղարկենք պատժամիջոցները: Մենք չենք կարող կատարել այդ համաձայնությունները, քանի որ Ռուսաստանը դրանցում նույնիսկ հիշատակված չէ»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վաղուց աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ և նրանց համոզում հրաժարվել Մոսկվայի հետ կապից:

Ամենաթարմ