fbpx
Հասարակություն

Արգել գյուղի սկզբնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած

Հունվարի 25-ին՝ ժամը 22:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի սկզբնամասում գտնվող խաչքարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արգել գյուղի սկզբնամասում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվել ձորը:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հ. Հ.-ին: Վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ