Պոլիէթիլենային տոպրակների արգելքը մտավ ուժի մեջ․ օրինախախտ գործարարները կտուգանվեն-Azat TV
Էկո
21:32 01/01/2022

Պոլիէթիլենային տոպրակների արգելքը մտավ ուժի մեջ․ օրինախախտ գործարարները կտուգանվեն

Այսօր 2022 թվականի հունվարի 1-ն է և այսօրվանից ուժի մեջ է մտնում՝ մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը։

Այսպիսով, նոր օրենքով արգելքը գործում է առևտրի բոլոր կետերում, առևտրի իրականացման վայրերում, շարժական առևտրական կետերում, տարանցիկ մանրածախ առևտրի ժամանակ ու բաց երկնքի տակ գտնվող առևտրային օբյեկտներում։ Բայց կան նաև բացառություններ․ արգելքը չի գործում կշռման պարկերի և երկրորդային հումքից արտադրված փաթեթների դեպքում։

Հիշեցնենք, որ այս օրենքն ընդունվել է դեռևս 2020 թվականի ապրիլին ու տարբեր առիթներով անդրադարձ է կատարվել օրենքին։

Իսկ ի՞նչը կարող է փոխարինել պոլիէթիլենին։

Նշված տեսակի տոպրակներին հաջողությամբ փոխարինում են թղթից կամ կտորից պատրաստված տոպրակները։ Նշենք, որ սուպերմարկետներից ամենահայտնիները վաղուց կիրառում են այս պրակտիկան և դրամարկղերի մոտ կամ առևտրի կենտրոնի այլ հատվածներում վաճառում են թղթե կամ կտորի տոպրակներ։ Իսկ որոշ դեպքերում էլ շարունակում են օգտագործվել նույն պոլիէթիլենային տոպրակները ուղղակի 50 միկրոնից ավելի հաստ։

Նշենք, որ գործարարները, որոնք չեն հետևի արգելքին ու կխախտեն օրենքը, կպատժվեն 30 հազար դրամով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ