Նոյեմբերի 6-13-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելվել է Բրազիլիայից ՀՀ ներմուծել 48 844 կգ թռչնամիս՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով։
Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշենք, որ վերջին օրերին նման արգելքներ են կիրառվել արդեն մի քանի անգամ: