Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը թեթև ջերմություն ու գլխացավ է զգացել, որից հետո թեստավորվել է և պարզել, որ վարակվել է կորոնավիրուսով։
Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
Պետության ղեկավարը նշել է, որ իրեն լավ է զգում, բայց, ինչպես ցուցված է, արդեն ինքնամեկուսացել է և հետևում է բժիշկների հրահանգներին։
Հետաքրքրական է, որ Ֆերնանդեսն ավելի վաղ՝ հունվարին, պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութով։