fbpx
Սպորտ

Հալանդը ցանկանում է տեղափոխվել Ռեալ

Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդը մտադիր է տեղափոխվել ոչ թե «Բարսելոնա», այլ «Ռեալ» Մադրիդ։

Այս մասին հայտնում է AS պարբերականը։

Նշվում է, որ ապրիլի մեկին Հալանդի հայրն ու ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան մի քանի ժամվա տարբերությամբ հանդիպել են «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտայի ու «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։

Ըստ աղբյուրի՝ Պերեսին Հալանդ ավագն ասել է, որ իր տղան հենց մադրիդյան ակումբ է ցանկանում տեղափոխվել։

Նշենք, որ «Բորուսիան» Հալանդի տրանսֆերից ակնկալում է ստանալ 150 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ