fbpx
Զինված Ուժեր

Արման Ներսիսյանը, Նարեկ Ավագյանը և Արտյոմ Ադամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով

Պաշտպանության բանակը ներկայացրել է մեր նորօրյա հերոսներին:

«Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար:

Տանկային անձնակազմով թշնամական մեկ տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար ավագ սերժանտ Արման Հրանտի Ներսիսյանը, շարքային Նարեկ Արայի Ավագյանն ու շարքային Արտյոմ Ջոնիկի Ադամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով»,- հայտնում է ՊԲ-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ