fbpx
Սպորտ

Մենք արժանի էինք այս հաղթանակին․ Օնանա

«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում։

«Ինչպես ասացի խաղից առաջ, մեզ մեծ թիմ էր դիմակայում, բայց մենք ոչ մի վայրկյան չկորցրեցինք հաղթելու ցանկությունը: Ես գոհ եմ, թե ինչպես է թիմը աշխատում: Պատահական չէ, որ մենք հաղթանակած դուրս եկանք. մենք դրան արժանի ենք։

Ֆուտբոլում, ինչպես կյանքում, լինում են դժվար պահեր։ Այսօր ես շատ ուրախ եմ բոլորի համար. դա հաղթանակ էր, որը մենք բոլորս ցանկանում էինք: «Ինտերի» ողջ տիեզերքը ցանկանում էր հաղթել և շրջել ամեն ինչ այս դժվարին ժամանակներում»,- ասել է Օնանը։

«Ինտերը» վաստակեց 6 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Բարսելոնային»՝ խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ