Քանի որ այս տարի լրանում է եվրոյի ստեղծման 20 տարին, եկեք համեմատենք միակ եվրոպական արժույթը դոլարի հետ, որը դեռ աշխարհի առաջատար արժույթն է:
2016 թվականին ԵՄ ներմուծված ապրանքների կեսից ավելին (55.4 %) գնահատվել է դոլարով: Միաժամանակ, Եվրոմիություն ներկրված ապրանքների միայն մեկ երրորդն է գնահատվել եվրոյով (34.4 տոկոս): 3 ոլորտները, որտեղ դոլարը գերիշխում է, էներգիան, հումքը և տրանսպորտն են:
Ինչ վերաբերում է էներգիայի ոլորտին, Եվրոպա ներկրված ապրանքի մոտ 80 տոկոսը գնահատվել և վճարվել է դոլարով, բացի այն պաշարներից, որոնք հիմնականում եկել են Ռուսաստանից, Միջին Արևելքից և Աֆրիկայից: Դա կազմում է վերջին հինգ տարվա ընդհանուր էներգիայի գումարի (300 միլիարդ եվրո) 240 միլիարդ եվրոն: Իրավիճակը նույնն է նաև հումքի և սննդամթերքի շուկաներում:
Տրանսպորտի բաժնում, ինքնաթիռների համարյա ամբողջ արտադրանքի գնահատումը իրականցվում է դոլարով: Իրավիճակը հակառակն է արտահանման դեպքում: ԵՄ28-ից արտահանված ապրանքների մոտ կեսը (49.3 տոկոս), գնահատվել է եվրոյով, մինչդեռ մեկ երրորդ մասը (32.9 տոկոս) գնահատվել է դոլարով:
Աղբյուրը՝ Euronews
Թարգմանությունը՝ Azat TV
