Սպորտ

Արման Ծառուկյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ամերիկացուն

Լաս Վեգասում ավարտվել է UFC Fight Night 192 խառը մենամարտերի մրցաշարը, որտեց հայկական արմատներով ռուս մարզիկ Արման Ծառուկյանը առաջին իսկ ռաունդում՝ 3-րդ րոպեին, տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել ամերիկացի Խրիստոս Գիագոսի նկատմամբ:

Նշենք, որ սա Ծառուկյանի համար առաջին ժամանակից շուտ հաղթանակն էր մրցաշարում: Մենամարտից հետո Ծառուկյանը մարտահրավեր է նետել թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշի 8-րդ համար Դեն Հուքերին:

MMA-ում Արման Ծառուկյանը 17 հաղթանակ է տարել ու կրել 2 պարտություն, իսկ UFC-ում՝ մեկ պարտություն և 3 հաղթանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ