Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել. իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու համար ահազանգել են Սննդի անվտանգության պետական ծառայություն:
Արման Թաթոյանը տեղում ուսումնասիրել է նաեւ մանկատան պայմաններն, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակը, բուժկետը, առանձնազրույցներ ունեցել հաստատության սաների հետ եւ ուսումնասիրել նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Հիշեցնենք, որ մանկատուն էր մատակարարվել թերի սնունդ: Ըստ հաստատության տնօրինության՝ մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:
https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1149729678547828?__xts__[0]=68.ARDoDxLZu8e4HuSv7mQe3g9euvBXYdq9msB8x38kEya-Ybcd3V3n-PSMH3hHsdeLYIAO3hXh0AK1bBWDtDSCeSDraiFyswG8-E9X6ESS5U5UQnevs0g_BjSTezjQ-hDiqiquoxvhcDOIfVXLuBHi-7OfQ2ChyPvEUDbvcx0EvjFzGgpgdeQGtFIfbWWjgjpyMsz4h2TWZ9lHEZWFLaWBNVJUsE5BED5CPQozaYWmBwA1pdzvmQqfMfdZc0moSOQgqAcv_jS6h954qVC7A_g_HUis20inBSaRsXVjZ7C2vDf9Q7pcRQmivTlEvFGC1Ac_qZyhm_8EL1j14n_VgJnBom5mEw&__tn__=-R

