Արմավիրի մարզում գյուղմթերքի իրացման խնդիր չկա․ Արթուր Այվազյան

Անդրադառնալով Արմավիրի մարզում գյուղմթերքի իրացման վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած լուրերին` Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը հավաստում է, որ մարզում գյուղմթերքի, մասնավորապես` սմբուկի իրացման խնդիր չկա: Ավելին, Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում ամեն օր մթերվում է 20-25 տոննա սմբուկ` կիլոգրամը 60-70 դրամով:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից:

Ամենաթարմ