Քննարկվել է Արմավիրում շուրջ 3 մլն դոլարի ներդրումային ծրագիրը

Ամենադիտվածներ

Արմավիրի մարզի Դաշտ համայնքում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«Երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ներդրողների հետ տեղում քննարկել ենք շուրջ 3 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կստեղծվի 160-ից ավել աշխատատեղ», – գրել է Քերոբյանը։

Ամենաթարմ