Արմավիրում քաղաքացին ցանկացել է նետվել շենքի տանիքից

Հունվարի 11-ին, ժամը 22:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով թիվ 4 շենքի տանիքից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ