fbpx
Իրավական

Արմեն Գևորգյանի փաստաբանը ՍԴ դիմելու միջնորդություն է ներկայացրել

Օգոստոսի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով քննության ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է Արմեն Գևորգյանի հանդեպ քրեական հետապնդումը շարունակելու անհնարինությունը քննարկելու մասին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ դատարանը կսպասի ՍԴ որոշմանը և չի քննարկի հարցը։

Ալեքսանյանի խոսքով, եթե դատարանը դա չի դիտարկում սեփական նախաձեռնությամբ, ապա նա պատրաստ է միջնորդություն ներկայացնել։

Ստանալով դատավորի համաձայնությունը՝ փաստաբանը ներկայացրեց միջնորդություն, համաձայն որի քրեական հետապնդումը անձեռնմխելիության շրջանում չի կարող իրականացվել առանց դրա հաղթահարման։

Դատարանը որոշել է հետաձգել միջնորդության քննությունը՝ մինչև «Հայաստան» խմբակցության կողմից նույն հարցով ՍԴ ուղարկվելիք դիմումի քննության ավարտը:

Արմեն Գևորգյանը խնդրել է նիստը չնշանակել ԱԺ նիստի հետ նույն օրը, սակայն Դանիբեկյանը մերժել է Գևորգյանի խնդրանքը։

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 13:00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ