Արտակ Բեգլարյանը ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին

Ամենադիտվածներ

Ֆատին շատ լավ կարողանում է վերահսկել գնդակը․ Դե Յոնգ

Օգոստոսի 17-ին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին:

«Քննարկվել են Արցախի գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Պետական նախարարը կարևորել է Արցախի գիտակրթական ոլորտում նոր ձևաչափերի ու հնարավորությունների գործարկումը, գիտելիքի տարածման և ուսումնառության որակի շարունակական բարելավումը, ինչը մեծապես հնարավոր կդառնա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցության շնորհիվ: Արտակ Բեգլարյանը երախտագիտություն է հայտնել հյուրին Արցախի գիտական կենտրոնի հիմնադրման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը իր պատրաստակամությունն է հայտնել ապագայում ևս իր նպաստը բերելու Արցախի գիտական կյանքի զարգացմանը՝ շարունակաբար Արցախի գիտական կենտրոնի հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();