Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 5-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպմանը։
ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Վերջին երեք տարում սա Արմեն Գրիգորյանի առաջին այցն է Մոսկվա տվյալ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու համար։ Թե ի՞նչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում միգուցե ի հայտ գա այս այցի ավարտին։

