«Մենք ամեն ինչ անում ենք, որ որևիցե արտահոսք չլինի, դրա համար մեխանիզմներ ու օրենքներ կան, որ բացառեն դա, բայց աշխարհում չկա երկիր, որտեղ այդ հարցը ընդհանրապես լուծված է»,- օգոստոսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով BBC-ի ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերիn, ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գաղտնի փաստաթղթերի արտահոսքին վերաբերող հարցերով Արմեն Գրիգորյանը հորդորեց դիմել քննչական մարմիններին: Հարցին՝ արդյոք այդ փաստը մտահոգիչ չէ և չի սպառնում երկրի անվտանգությանը, պատասխանեց.
«Գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլոր երկրները: Մենք ևս ապահովագրված չենք, բայց աշխատում ենք մինիմումի հասցնել այդ վտանգը»:
Հիշեցնենք, որ բրիտանական BBC-ն հրապարակել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ծավալուն ֆոտոռեպորտաժ` շեշտելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։