ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
«Լեգենդար արտիստի մոտ վաղուց առկա հիվանդության սրացում է՝ սրտանոթային և երիկամային անբավարարություն»,- տեղեկացնում է լրատվամիջոցը:
Հաղորդվում է նաև, որ Ջիգարխանյանը այժմ հիվանդանոցում է՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
