Rusarminfo
Հայ լրագրողուհու գոտկատեղից ներքև ձեռք տված ԱՄՆ նախարարին ազատազրկում է սպառնում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ում ձերբակալվել է Ջորջիա նահանգի Երիտասարդության գործերով նախարար Թոմաս Կալավեյը, ով իրեն անպարկեշտ արարք է թույլ տվել WSAV-Tv 3 հեռուստաալիքի հայկական արմատներով թղթակից Ալեքս Բոզարդջյանի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է RusArmInfo-ն՝ դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Սավանա քաղաքում, երբ լրագրողուհին վարում էր ուղիղ եթերը՝ բարեգործական վազքի ժամանակ։ Այդ ընթացքում նրան հետևից մոտենում է վազողներից մեկն ու…
Ալիևան հայտնել է իր երազանքը Ղարաբաղի վերաբերյալ
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան պատմել է երազանքի մասին, որն ինքը ցանկանում է իրականություն դարձնել Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն։ «Մեր միակ երազանքը Ղարաբաղի շիկեստե լսելն է ղարաբաղյան հողում»,-գրել է նա Telegram-ի իր էջում։ Ղարաբաղի շիկեստեն ռիթմիկ ադրբեջանական մուղամներից մեկն է։
Հայերը «Արդյոք, ովքե՞ր են» երգով «Գրավել» են ինքնաթիռը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ հայերը ինքնաթիռում նվագում ու երգում են «Արդյոք ովքե՞ր են» հայրենասիրական ստեղծագործությունը։ Երգողներին նվագակցում են կլառնետն ու դհոլը։ Ինքնաթիռի ուղևորները ակտիվորեն աջակցում են տարբեր մեթոդներով՝ տակտով ծափահարելով, տեսանկարահանելով և այլն։ Այս մասին հայտնում է RusArmInfo-ն։ https://www.facebook.com/Khash1ama/videos/2533342140086516/
Հայուհի մարզիկը կմրցի UFC-ի չեմպիոնի հետ
Հայկական արմատներով ամերիկաբնակ Քեթլին Չուկագյանը կմրցի ամենաթեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Վալենտիա Շեվչենկոյի հետ։ Մարզիկների միջև մենամարտը կկայանա փետրվարի 8-ին ամերիկյան Հյուսթոն քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է RusArmInfo-ն։ Չուկագյանն իր հաշվին ունի 13 հաղթանակ և 2 պարտություն, իսկ Շեվչենկոն 18 հաղթանակ և 3 պարտություն։ Ըստ աղբյուրի՝ հայուհի մարզիկը Շեվչենկոյի հետ մենամարտելու ցանկության մասին ասել է…
Ալեքսանդր Կարապետյանը թիմակցին տպավորել է իր ավտոմեքենայով
Ռուսական «Սոչի» ակումբի էկվադորցի կիսապաշտպան Քրիստիան Նոբոան պատմել է, թե իր թիմակիցներին ում ավտոմեքենան է ամենալավը։ Նա նշել է, որ բոլոր ֆուտբոլիստների ավտոմեքենաներից առանձնանում է Հայաստանի հավաքականի ու ռուսական ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի մեքենան։ «Այո, բոլորի մեքենաներն էլ լավն են։ Ինձ մոտ ամենաշատը տպավորվել է, թե ինչով է տեղափոխվում Կարապետյանը։ Նա, ընդհանրապես, էլոկտրաինքնագնացով է գալիս»,…
Հայ մարզիկը՝ Սպիտակից, դարձել է Հոլանդիայի չեմպիոն
Ben Bril Memorial մրցաշարի նախօրեին հայկական ծագմամբ հոլանդացի բռնցքամարտիկ Ռաֆայել Հարությունյանը նվաճեց Հոլանդիայի չեմպիոնի կոչումը։ RusArmInfo-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը մրցել է արգենտինացի Դամինա Լոենարդու Յապուրայի հետ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ հռչակվել չեմպիոն։ Մարզիկը ծնվել է 1988 թվականին՝ Սպիտակում, բայց այժմ ապրում է մարզվում է հոլանդական Դեն Բոշ քաղաքում։ Հարությունյանի ակտիվում կա 13 հաղթանակ և 3 պարտություն։
Արցախի ԱԳ նախարարի այցը ԱՄՆ բողոքի նոտա է բարձրացրել Ադրբեջանում
Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, որը կապված է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը: Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական կողմի բողոքը փոխանցել է Պետքարտուղարությանը։ «Համապատասխան նամակներ ուղարկվել են նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակին,…
Ղարաբաղը Հայաստանի տարածքն է․ Պոզների պատասխանը ադրբեջանցի լրագրողուհուն
Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ելույթ ունենալիս պատասխանել է երիտասարդ ադրբեջանցի լրագրողուհուն, ում դուր չի եկել Պոզների «պրոհայկական» մոտեցումը Արցախի հարցի հետ կապված։ Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, լրագրողուհին Պոզներին ասել է, որ «Ղարաբաղի անկախությունը աշխարհի կողմից ճանաչված չէ»։ Սրան ի պատասխան Պոզները պատասխանել է, որ «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված է…
Հայազգի պատգամավորը ավտովթարի է ենթարկվել Ռուսաստանում
Խարկովի շրջանային խորհրդի պատգամավոր, ազգությամբ հայ Արամայիս Հովհաննիսյանը դարձել է ՃՏՊ մասնակից: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, պատահարը տեղի է ունեցել Չուգուևի շրջանում, երբ նա ճանապարհին մեքենայից դուրս է եկել՝ անիվը փոխելու: «54-ամյա վարորդը կայանել է Կիև-Խարկով-Դոլժանսկի մայրուղում՝ մեքենայի անիվը փոխելու համար: Այդ պահին նրան հարվածել է Chevrolet Lacetti-ն»,- տեղեկացրել են լրատվամիջոցին: Հովհաննիսյանը տեղի ունեցածից հետո…
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Լեգենդար արտիստի մոտ վաղուց առկա հիվանդության սրացում է՝ սրտանոթային և երիկամային անբավարարություն»,- տեղեկացնում է լրատվամիջոցը: Հաղորդվում է նաև, որ Ջիգարխանյանը այժմ հիվանդանոցում է՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
Հայերենը Ռուսաստանում ամենաշատ գործածվող լեզուներից է
Հայերենն ընդգրկվել է ռուսաստանցիների կողմից ամենահաճախ գործածվող լեզուների ցանկում: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Նշվում է, որ Ռուսաստանում հայտնի 15 լեզուներից կազմված ցուցակում հայերենը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Վարկանշային աղյուսակը կազմվել է ըստ 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի: «Հարևան Հայաստանի լեզվով խոսում է Ռուսաստանում ապրող 660 հազար մարդ: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով 6-րդն են Ռուսաստանի…
Մոսկվայում կարիքավորներին անվճար հաց բաժանող հայ գործարարը մահացել է
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Մահացել է հայ գործարար, ռուսաստանաբնակ Մամուդ Շավերշյանը, ով ավելի հայտնի էր իր բարեգործություններով: Նա երկար տարիներ Մոսկվայի իր խանութներում կարիքավորներին, թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց սեփական նախաձեռնությամբ անվճար հաց է բաժանել: Նշվում է, որ անվճար հաց բաժանելու գաղափարը գործարարի մոտ ծագել է պապի խոսքերից հետո, երբ վերջինս ասել է, որ «մարդկանց մշտապես պետք…
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է դիրիժոր Էդուարդ Համբարձումյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Բրյանսկի քաղաքապետարանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանին`Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, II աստիճանի մեդալով: Հայտնում է Rusarminfo-ն: «Էդուարդ Համբարձումյանը պարգևատրվել է հայրենական մշակույթի, արվեստի զարգացման և բազմամյա արդյունաբեր գործունեության մեջ մեծ ներդրում ունենալու համար»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում: Երաժիշտը ծնվել է Երևանում, 1965թ. հունիսի 12-ին: Դիրիժորը ավարտել է…













