Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույց է ունեցել։
Երկու հանրապետությունների նախագահները զրուցել են մարտի 31-ին կայանալիք Արցախի ընտրությունների մասին։
Նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքվել է Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։
Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ, այդպես էլ այս անգամ ընտրութունն երը կկազմակերպվեն և կանցնեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։
Զրույցի ընթացքում նախագահները կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
