Հայաստանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի, իսկ երբ դա անհնար կդառնա՝ Հայաստանի ժողովուրդը որոշում կկայացնի,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունն իրեն հաշիվ է տալիս, որ չենք կարող լինել միաժամանակ ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ, բայց առայժմ դա հնարավոր է։ Փաշինյանը ընդգծել է նաև, որ Հայաստանը գնում է ԵՄ ճանապարհով, սակայն շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ։ “Մենք ձեւ չենք անում, մենք հստակ հայտարարում ենք, որ գնում ենք ԵՄ ճանապարհով, սակայն մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք,” – ասել է նա։
Փաշինյանը հատուկ նշել է, որ ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին ՀՀ ԱԺ–ում ընդունված օրենքը անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրի անկախության և ինքնիշխանության ապահովման տեսանկյունից։ “Մենք շատ ամուր և հստակ պետք է գնանք Հայաստանի Հանրապետությունը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով,” – հավելել է նա։ Այս ռազմավարությունը, ըստ Փաշինյանի, թույլ կտա Հայաստանին ամրապնդել իր միջազգային դիրքերը և ապահովել ավելի բարձր մակարդակ։

