Փաշինյանը հաստատեց՝ Էդիտա Գզոյանը աշխատանքից ազատվել է իր ցուցումով

Հրապարակող՝

Փաշինյանը հաստատեց՝ Էդիտա Գզոյանը աշխատանքից ազատվել է իր ցուցումով

Ամենադիտվածներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը աշխատանքից ազատվել է իր անմիջական ցուցումով։ Փաշինյանը նշեց, որ Գզոյանը հրաժարականի դիմում է գրել փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։ Նա դա համարեց կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ և սադրիչ գործողություն։

Միայն այս փաստը բավարար է արձանագրելու համար, որ Հայաստանում հաստատվել է ավտորիտար կառավարման ձև, որը հետապնդում է բոլոր նրանց, ովքեր խոսում են Հայաստանի իրական շահերից, հայ ժողովրդի իղձերից, Արցախից, Հայոց ցեղասպանությունից։ Այս անկումը հնարավոր է կասեցնել միայն այն դեպքում՝ երբ ներկա կառավարողները հեռացվեն պետական կառավարման լծակներից։

Ամենաթարմ