Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային՝ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանն առնչվող հարցեր։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին և դրան հաջորդած իրադարձություններին։ Քննարկվել են տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված քայլերը, ներառյալ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը՝ շեշտելով նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ արդյունավետ զրույցի կարևորությունը։ Կողմերը նաև քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ ընդգծելով համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

