Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր նախագահի հետ

Հրապարակող՝

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր նախագահի հետ

Ամենադիտվածներ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր նախագահ, Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Սիդհարթո Ռեզա Սուրյոդիպուրոյի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ՄԻԽ ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորության և մեխանիզմների ու մանդատների արդյունավետ գործառնության համար ռեսուրսների համալրման անհրաժեշտության վերաբերյալ:

Հանդիպման ընթացում ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է ՄԻԽ ընթացիկ նստաշրջանին Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ երկամյա թեմատիկ բանաձևի մանրամասները:

Ընդգծվել է, որ բանաձևը նպատակաուղղված է ցեղասպանության և զանգվածային այլ ոճրագործությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վաղ նախազգուշացմանը, կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համախմբմանը:

Ամենաթարմ