Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայեն Մասթի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը հատուկ ուշադրություն դարձրեցին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացին։
Քննարկումների ընթացքում ընդգծվեց, որ այս պայմանավորվածությունները կարող են նպաստել տարածաշրջանային նոր իրողությունների ձևավորմանը։ Կողմերը նաև անդրադարձան հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորություններին, որոնք կարող են ամրապնդել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։

