Հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ «սև ցուցակում» մնալու պատճառները

Հրապարակող՝

Մեծ Բրիտանիայում կմեղմվեն կարանտինային միջոցառումները

Ամենադիտվածներ

Հայկական ավիաընկերությունները շարունակում են մնալ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում», ինչը բացառապես տեխնիկական բնույթի խնդիր է։ Այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Նա ընդգծել է, որ խնդիրը կապված չէ քաղաքական հարաբերությունների հետ։

Ըստ Կոսի՝ Հայաստանը դեռևս պետք է կատարի որոշակի քայլեր՝ համապատասխանելու ԵՄ թռիչքային անվտանգության պահանջներին։ Այս գործընթացը գտնվում է Եվրոպական Ավիացիոն անվտանգության գործակալության վերահսկողության ներքո։ Կոսը նշել է, որ ԵՄ-ն առաջարկել է աջակցություն՝ Թվինինգ (Twinning) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվելու է ԵՄ-ի կողմից։ Այս ծրագրի միջոցով ԵՄ անդամ երկրների փորձագետները կաջակցեն Հայաստանի կառավարությանը՝ թռիչքային անվտանգության հարցերում։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանի կառավարության ապաշնորհության պատճառով, երբ քաղավիացիայի ոլորտի ղեկավարումը տրվել էր մի անփորձ աղջնակի, ԵՄ մասնագետները հայտնաբերել էին գրեթե չորս տասնյակ խնդիրներ Հայաստանի քաղաքացիական ավիացիայում։ Դրանք հիմնականում կապված էին անվտանգության նվազագույն չափորոշիչներին չհամապատասխանելու հետ։ Չնայած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հավաստիացումներին, որ թերությունների մեծ մասը ներկայումս վերացվել է, Հայաստանը դեռևս սպասում է ԵՄ-ի կողմից վերջնական գնահատականի։

Ամենաթարմ