fbpx
Կառավարություն

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը

mfa building

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Սիրիայում՝ Դամասկոսում, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր բնականոն աշխատանքը։ Դեսպանության հյուպատոսական բաժինն արդեն ընդունում է ՀՀ քաղաքացիներին և մատուցում ծառայություններ։

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանության աշխատանքների վերականգնումը նախատեսված է ինչպես հյուպատոսական, այնպես էլ դիվանագիտական ծառայությունների ամբողջական ապահովման համար։ Բացի այդ, նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել՝ քաղաքացիների համար հասանելիության և օպերատիվ օգնության տրամադրման նպատակով։

Նախարարությունը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է վերսկսել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը, որի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կտրվեն ավելի ուշ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ