Արարատ Միրզոյանի հանդիպումը Մաթիաս Գիյոմարի հետ

Հրապարակող՝

Արարատ Միրզոյանի հանդիպումը Մաթիաս Գիյոմարի հետ

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ, որտեղ քննարկվել են Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև փոխգործակցության հարցերը։ Զրույցի ընթացքում նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԻԵԴ-ի հետ համագործակցությունը, ինչն ուղղված է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ վճիռների կատարմանը, որտեղ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը գրանցել է բարձր ցուցանիշներ վճիռների կատարման և վերահսկողության հարցում։ Նա ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար աշխատում են ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ամենաթարմ