ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է տրամադրել հայ գերիների դատավճիռները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներկայացնել հայ ռազմագերիների դատավճիռների պատճեները՝ նշանավորելով հաշվետվողականության ապահովման կարևոր քայլը։
ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից դիրքորոշում ներկայացնել Դավիթ Տոնոյանի գործի վերաբերյալ
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքի խախտման գանգատը և պահանջել ՀՀ կառավարությունից ներկայացնել դիրքորոշում: Գործը վերաբերում է կալանքի իրավաչափությանը և դատական գործընթացների արդարությանը:
Արարատ Միրզոյանի հանդիպումը Մաթիաս Գիյոմարի հետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Մաթիաս Գիյոմարի հետ, քննարկվել են ՄԻԵԴ-ի հետ համագործակցության հարցերը։
Կարեն Ավանեսյանի դատավճիռը և ՄԻԵԴ-ի անտեսված որոշումները
Կարեն Ավանեսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ առանց արդար դատաքննության, իսկ ՄԻԵԴ-ի որոշումները Ադրբեջանը անտեսել է։
ՀՀ ներկայացուցիչը՝ Ադրբեջանի մանիպուլյացիաների մասին
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է մանիպուլացնել դատական որոշումները։
Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի նոր ապացույցներ հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանում
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտարարում է, որ Հայաստանը նոր ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող դատավարությունների կապակցությամբ։ Հունվարի 17-ին սկսված և հաջորդ շաբաթ շարունակվելիք դատավարությունները՝ ուղղված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, լայնորեն քննադատվում են որպես անարդար և դատական ֆարս։ Գրասենյակը հիշեցրել է,…
ԵԽԽՎ ԻՀ նիստը Երևանում | Գերիների վերադարձի իրավական ու քաղաքական հարթությունները
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը։ Մինչ նիստի մեկնարկը, նրան և նիստի նախագահող, Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ քննարկելով նիստի կազմակերպչական հարցերը։ Նիստի մասնակիցներին նախ…
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու նոր որոշում է ընդունել Ադրբեջանի դեմ։ ՄԻԵԴ-ը քննել է «Ինթիգամ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի» և «Սաադաթ Ջահանգիրն ընդդեմ Ադրբեջանի» գործերը։ Այս դատական գործերը կապված են տեղական իշխանությունների կողմից դիմողների ազատ տեղաշարժի (երկրից հեռանալու) իրավունքի արգելքի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Հայցվորները՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության անդամ Սաադաթ Ջահանգիրը և իրավապաշտպան…
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել` ՀՀ ներկայացրած պահանջի վերաբերյալ պատասխան ուղարկելու
Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում: Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի…
Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ
Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել: «Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները…
ՀՀ ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ-ի դատավոր Արմեն Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու…
Ադրբեջանը ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
Ի պատասխան ՀՀ Կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների՝ Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։
Ադրբեջանը սպանել է գերության մեջ հայտնված Դավիթ Գիշյանին. Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և սպանել գերության մեջ հայտնված զինվորին: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ Դավիթ Գիշյանի սպանության դեպքով արդեն դիմել են Եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ տղայի գերության մեջ հայտնվելու տեսանյութը հրապարակել էին ադրբեջանական տելեգրամ ալիքները, որտեղ ուսի շրջանում վիրավորում ստացած…
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին
ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել: Այդ մասին ասված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում: «1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի…












