fbpx
Մշակույթ

Կիլիկիայի Հայոց Թագավորության բացառիկ պատմությունը՝ թանգարանի նոր ցուցադրությունում

building

Հայաստանի պատմության թանգարանը դեկտեմբերի 26-ից վերաբացելու է «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցադրությունը, որը կներկայացնի Կիլիկիայի Հայոց թագավորության փառահեղ պատմությունը։

ԿԳՍՄ նախարարությունից տեղեկացնում են, որ ցուցադրությունը ընդգրկելու է 11-14-րդ դարերի Կիլիկիայի հայկական պետության գոյության շրջանը։ Այն հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ Կիլիկիայի իշխանապետության ձևավորման, հայոց պետության ստեղծման և զարգացման պատմական ընթացքին։

Ցուցադրության մեջ ներառված կլինեն Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական հավաքածուից արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ Կիլիկիայի իշխանապետության և թագավորության ժամանակաշրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ։ Բացի այդ, կցուցադրվեն արքայական ընտանիքների տոհմածառը և մետաքսյա վերնազգեստներ, որոնք արտացոլում են Կիլիկիայի հայկական հզոր պետության մշակութային և քաղաքական նվաճումները։

Ցուցադրության բացառիկ մասունքները հնարավորություն կտան այցելուներին ընկղմվել Կիլիկիայի Հայոց թագավորության պատմության մեջ՝ վերապրելով այդ փառավոր ժամանակաշրջանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ