Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության 4-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչները մեծ հաջողություններ են գրանցել։ Տղամարդկանց թիմը՝ Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան և Գոռ Խաչատրյան, դարձել է թիմային պայքարի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։
Կանանց թիմը նույնպես աչքի է ընկել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Կանանց մեծահասակների անհատական պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը՝ հավաքելով 370 միավոր։ Երիտասարդների պայքարում Լիլիթ Մկրտչյանը նվաճել է ոսկե մեդալ (366 միավոր), իսկ Յանա Հակոբյանը զբաղեցրել է երկրորդ տեղը (362 միավոր)։

