ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնք նպաստել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատմանը և դրա շարունակական զարգացմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին, նշելով, որ այս նախաձեռնությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային փոխկապակցվածության և կայուն զարգացման խթանման գործում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործընկերության օրակարգի հարստացման գործում ունեցած ավանդի համար՝ մաղթելով հաջողություն հետագա գործունեության մեջ։

