12-րդ դարի հայկական փայտյա դռան փեղկը կտեղափոխվի Հայաստան

Հրապարակող՝

12-րդ դարի հայկական փայտյա դռան փեղկը կտեղափոխվի Հայաստան

Ամենադիտվածներ

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ձեռք բերել միջնադարյան հայկական փայտագործության եզակի նմուշ՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, որը ներկայումս գտնվում է Լոնդոնի միջազգային աճուրդում: Այս բացառիկ մշակութային արժեքը, որը պատրաստվել է 1188 թվականին, կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան: Կառավարության որոշմամբ հատկացվել է 175 մլն 360 հազար դրամ՝ փեղկը ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու համար:

Մինչև 1990-ական թվականները հայտնի էր ընդամենը ութ նմանատիպ նմուշի մասին: Այս պարագայում գործ ունենք այդ 8-ից մեկի հետ, որի գոյության մասին տեղեկատվությունը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 1980-ականների վերջերին։ Դռան այս փեղկը վերջերս ի հայտ էր եկել Նյու Յորքի մասնավոր հավաքածուներից մեկում: Ռադիոածխածնային վերլուծությունները հաստատել են փեղկի տարիքը, և մասնագետների ուսումնասիրությունները վկայում են դրա մշակութային նշանակության մասին: Փեղկը նախատեսվում է ցուցադրել Հայաստանի պատմության թանգարանում՝ հանրությանը ներկայացնելու նպատակով:

 

Ամենաթարմ