Առնվազն 17 մարդ է տուժել Իրանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից

Առնվազն 17 մարդ է տուժել երկրաշարժի հետևանքով, որը փետրվարի 27-ի առավոտյան տեղի է ունեցել Իրանի արևմուտքում: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իլամի նահանգի Աբդանան քաղաքի իշխանություններին:

Գործակալության տվյալներով՝ 4,7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 9:12-ին: Նշվում է, որ բնակելի շենքերն աննշան վնասվածքներ են ստացել:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ճշտել է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Խորեմաբադ քաղաքից (Լուրեստանի նահանգ) 62 կիլոմետր հարավ-արևմուտք և Իրանի Բասրա քաղաքից 300 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Տարերքի օջախը 56 կիլոմետր խորության վրա էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաթարմ