fbpx
Սպորտ

Արոնյանը Goldmoney Asian Rapid-ի առաջատարներից է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկնարկել է Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արագ շախմատի այս մրցաշարում մեկնարկային 5 պարտիաներից հետո Արոնյանը մի քանի առաջատարների շարքում է: Արոնյանը տարել է երկու հաղթանակ և երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի է 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր՝ միանալու է ԱՄՆ հավաքականին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ